News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պետք է մեր եվրոպացի գործընկերները հասկանան, որ չի կարելի «Արեւելյան գործընկերությունը» տրոհել սիրված երեխաների եւ վերցնովի քաղաքական զավակների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Այո, Հայաստանի դեպքում սա ասոցացման համաձայնագիր չէ: Համաձայնագրի քաղաքական մասն ամբողջությամբ ընդգրկում է ասոցացման համաձայնագիրը: Կան տարբերություններ առեւտրային ռեժիմների հետ կապված, ինչը բնական է: Կարեւոր է պահպանել ԵՏՄ-ի առջեւ մեր ստանձնած պարտավորությունները, որպեսզի շարունակենք դիտարկվել որպես վստահելի գործընկեր»,-ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով,  Հայաստանը բարեփոխումների մեջ պակաս չէ այն երկրներից, երբեմն նույնիսկ ավել է, որոնք ասոցացման համաձայնագիր են կնքել ԵՄ-ի հետ. «Պետք է դիտարկել Արեւելյան գործընկերության երկրներին իրենց կատարած աշխատանքով, ոչ թե նախընտրություններ ունենալ: Չի կարելի երկրներին տրոհել բարձր խմբի եւ առաջին խմբի: Հայաստանն իր հաջողության պատմություններով իրեն դասում է բարձրագույն լիգայի մեջ: Սա բազմաթիվ չափումներով ապացուցված իրականություն է»,-ընդգծեց Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ