News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը այցելել են «Սպայկա» ընկերություն, որտեղ տեղի է ունեցել ֆրանսիական CIC բանկի աջակցությամբ կառուցված 20 հա լոլիկի վերջին սերնդի ջերմոցային տնտեսության բացումը:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ ջերմոցային տնտեսությունը հագեցած է ամենավերջին տեխնոլոգիաներով, բույսերի սնուցումը, ջերմաստիճանի ու խնավության կառավարումը, պարարտացման չափաքանակներն այստեղ ավոտամատ եղանակով են կառավարվում։ Բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը, օգտագործվում են բացառապես բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, անդրադառնալով «Սպայկայի» գործունեությանը, նշել է, որ ընկերությունն ունի հարուստ փորձ գյուղմթերքի ջերմոցային արդյունաբերական արտադրության գործում, արագ տեմպերով ավելացնում է հզորությունները՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ:

«Իմ կարծիքով սա Հայաստանում արդեն ջերմոցային արտադրության զարգացման երկրորդ էտապն է։ Տեսնելով այս օրինակները՝ մյուսները բնականաբար ընդօրինակելու են և ներդրումներ են կատարելու, որովհետև շահավետ է բնակլիմայական պայմանների առումով և ունենք անսահմանափակ շուկա», - նշել է Իգնատի Առաքելյանը:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ ՀՀ ջերմոցային արտադրանքի արտահանման ծավալները կրկնապատկվել են:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է այս տարի մեկնարկել փոքր ջերմոցների լիզինգի ծրագիր, որ թույլ կտա ընտանեկան փոքր տնտեսություններ հիմնել՝ ապահովելով բարձր եկամուտներ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նշել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը ներկայում մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում և արդեն պահանջարկ է ձևավորում եվրոպական շուկայում:

Տեղեկացնելով, որ «Սպայկա» ընկերությունն առաջիկայում արտահանումներ կիրականացնի նաև Եվրամիության երկրներ, մասնավորապես Ֆրանսիա` Սուրեն Կարայանը համոզմունք է հայտնել, որ արտադրությունը ճիշտ կազմակերպելու դեպքում հայկական արտադրանքը կլինի բավականաչափ մրցունակ:

«Մենք որպես պետություն բոլոր քայլերն ուղղում ենք այն արտադրությունների զարգացմանը, որոնք հիմնված են բարձր տեխնոլոգիաների վրա, ինչը կհանգեցնի նրան, որ մեր արտադրանքը լինի ավելի մրցունակ», - նշել է Սուրեն Կարայանը:

Նա նաև տեղեկացրել է, որ հայտնվել են նոր ներդրողներ, որոնք ինչպես բանջարեղենի, այնպես էլ հատապտուղների ու ծաղիկների արտադրության նպատակով հիմնում են խոշոր ջերմոցային տնտեսություններ:

Սուրեն Կարայանի խոսքով՝ ընդհանուր առմամբ գյուղատնտեսական մթերքների վերամշակումը 2017 թվականին աճի բարձր տեմպեր է գրանցել, որոնք պահպանվել են նաև ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին:

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ գյուղմթերքի որակի առումով Հայաստանն աշխարհում մեծ համարում ունի, և Ֆրանսիան մեր երկրի գյուղոլորտին մեծ նշանակություն է տալիս:

«Սա հրաշալի օրինակ է հայ-ֆրանսիական հաջողված համագործակցության։ Ֆրանսիական ձեռնարկությունը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում հայկական գործընկեր կազմակերպությանը՝ նոու-հաուի փորձի ներդրման հարցում»,-նշել է դեսպանը՝ կարծիք հայտնելով, որ ֆրանսիական ներդրումները Հայաստանի գյուղոլորտում կլինեն շարունակական՝ հաշվի առնելով ոլորտի մեծ ներուժը:

«Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանում արդեն գործում է հետխորհրդային շրջանի ամենամեծ ջերմոցային համալիրը տարածաշրջանում՝ զինված ժամանակակից տեխնոլոգիաներով:

Նա տեղեկացրել է, որ այսօր «Սպայկա» ընկերությունում 1 մ2-ից կարող են ստանալ մինչև 120 կգ վարունգ և 80 կգ լոլիկ, ինչն աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից է: Ընդհանուր առմամբ ընկերությունն այս պահին տարեկան արտադրում է շուրջ 35 000 տոննա լոլիկ և վարունգ:

Արմավիրի մարզում առաջիկայում ընկերությունը նախատեսում է հիմնել մի քանի հարյուր հեկտար ինտենսիվ այգիներ, ընդլայնվում են բողկի արտադրության ծավալները, Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում կառուցվում է լոգիստիկ կենտրոն, որտեղ կլինի բողկի վերամշակման արտադրամաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ