News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ է, որ ես տեսնում են Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է ընդունված մոթոդաբանությունից, որը այդ կազմակերպությունը որդեգրել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Freedom House-ի վերջին զեկույցին

«Եթե որեւէ մեկն ուշադիր ուսումնասիրի զեկույցը, ապա զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ: Օրինակ, եթե Սերժ Սարգսյան առաջադրվում է վարչապետ, դա կտանի ավտորիտար ռեժիմի, եթե նա չառաջադրվի, ապա դա կդառնա լռելյայն կառավարում գործադիր իշխանության: Այսինքն ձախ մի գնա, աջ մի գնա:

Մեկ այլ օրինակ բերեմ, խոսվում է «Սասնա ծռերի» մասին: Ուսումնասիրեք եւ տեսեք մի տեղ հիշատակվո՞ւմ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Ինձ դա չհաջողվեց գտնել: Սա առաջին զեկույցն է Freedom House-ի, որ արմատապես շեղվել է դասական մեթոդաբանությունից, որ իրենք կիրառում էին»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Նա հավելեց, որ նախկինում երբեք չի տեսել զեկույցներ, որտեղ որոշակի պիտակավորում է իրականացվում քաղաքական գործիչների. «Քննադատություն այո, եղել է, բայց ոչ պիտակավորում: Այս զեկույցում առկա են պիտակներ: Ես կարող եմ հասկանալ, որ միջազգային կառույցները կարող են լինել որոշ չափով անգաժավորված, սակայն ոչ ասյ աստիճանի, որն արժեզրկում է ընդհանրապես նման զեկույցի առկայությունը»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «2018 թվականի անցումային շրջանի երկրներ» զեկույցում նշվել է, որ ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը (5,39-ից մինչեւ 5,43) և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առջեւ: Հայաստանը համարվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով երկիր: Վատթարագույն արդյունքներ են գրանցվել ազգային ժողովրդավարական կառավարման եւ ընտրությունների ոլորտներում: Ըստ այդմ, նշվել է, որ Հայաստանը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:

Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: Ըստ այդմ, Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի չգրված իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ