News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ ընդամենը մեկ վարչապետի թեկնածու եւ ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում միանձնյա առաջադրում է Սերժ Սարգսյանին:

«Բբնականաբար, հաշվի առնելով մարտահրավերները, մենք որոշակի որոշումներ ենք կայացնում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ 150 հազար մարդ մեկ մարդու պես կողմ է Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Կուսակցությունն ունի իր ներքին կառուցվածքը, ներքին ժողովրդավարության մեխանիզմները, եւ այդ մեխանիզմներով ծնվող որոշումներին դուք բնականաբար տեղեկացվում եք: Ֆորմալ առումով որոշումը դեռ կայացված չէ, բայց հերթականությունը մոտավորապես հետեւյալն է. թեկնածուները հավանության են արժանանում գործադիր մարմնի կողմից, հաստատվում են որպես կանոն Խորհրդի կողմից, ֆորմալ իրավական գործընթացներն իրականացվում են խմբակցության կողմից:

Վարչապետի թեկնածուներ բնականաբար կան եւ ոչ քիչ, եւ յուրաքանչյուր կոնկրետ մարտահրավերից ելնելով կարող են լինել այս կամ այն թեկնածուի առաջնահերթությունը»,-ընդգծեց նախարարը:

Դավիթ Հարությունյանը ուղիղ պատասխան չտվեց հարցին, թե քանի վարչապետի թեկնածու է ունեցել ՀՀԿ-ն՝ նշելով. «Ներքին ժողովրդավարությունը չպետք է շփոթել ժողովրդավարության իմիտացիայի հետ: Ներքին ժողովրդավարությունն այն է, որ ունենում ենք շատ լուրջ քննարկումներ եւ պարտադիր չէ, որ դրանք դառնան ֆորմալիզացված քվեարկություն: Եթե մեկը ենթադրում է, որ պետք է դրվեր երեք թեկնածու, հետո քվեարկության արդյունքում այս կամ այն թեկնածուն հաղթեր, դա է ներքին ժողովրդավարությունը, այդպես չէ: Ներքին ժողովրդավարությունը բաց քննարկումներն են կուսակցության ներսում: Ես վստահեցնում եմ, որ կուսակցության ներսում քննարկումները բավականին բաց, երբեմն նաեւ թեժ եղել են: դետալների մասին չեմ խոսի, որովհետեւ դրանք ներքին կուսակցական գործընթացներ են»:

Ճշտող հարցին, թե թեկնածուների անոււններ եղե՞լ են, նախարարն արձագանքեց. «Քննարկումներ եղել են, բնականաբար, քննարկվել են բոլոր հնարավոր տարբերակները, նաեւ հաշվի առնելով առկա մարտահրավերները: Նմանատիպ քննարկումներ տեղի են ունենում ոչ թե այն պահին, որ պետք է վարչապետ առաջադրվի, անմիջապես անգամ խորհդրարանական մեծամասնության ձեւավորումից հետո այդ քննարկումները եղել են: Այն, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է, սա էլ է կուսակցության քննարկման արդյունքում: Կարեն Կարապետյանը ակտիվ մասնակից, նախաձեռնող անձանցից է այս քննարկումների»:

ՀՀԿ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է. Գործադիր մարմինը միահամուռ առաջարկել է

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ