News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսական «Առաջին ալիքը» չի կարողանում հանգստանալ եւ շարունակում է «ըմբոշխնել» Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սկանդալային բաժանման տխուր պատմությունը։ Այս շաբաթ նկարահանվել են «Թող խոսեն» եւ «Իրականում» թոք-շոուների հերթական թողարկումները, գրում է Dni.ru-ն։

Պարզվում է, որ Մոսկվայում հանկարծ «հեռանկարային դաշնակահարի» դարձած Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան էլի պատմություններ ունի, որոնք կարելի է քննարկել տեսախցիկի առաջ։ Չնայած ինչպես չի գտնվի այդպիսի պատմություն, եթե հայտնի դերասանի նախկին կնոջը, ասում են, վճարում են մի քանի հարյուր հազար ռուբլի։

Ընդ որում, նրան ներկայացնում են մի խեղճ կնոջ կերպարով, որը դարձել է խորամանկ դերասանի զոհը։ Եվ ոչ ոք չի մտածում, թե ինչպես է սրան արձագանքում Ջիգարխանյանը։ «Առաջին ալիքը» ընկել է վարկանիշի ետեւից։ Իսկ եթե այդ տանջանքներից դերասանը մահանա, ապա կնկարահանեն եւս մեկ շոու։

«Այնպես է ստացվել, որ Արմեն Բորիսովիչը «Թող խոսեն» հաղորդման երկու թողարկում է տեսել։ Մինչ այդ ոչ մի հաղորդում չէր տեսել, չնայած շատ բան էր լսել «բարին կամեցողներից»։ Սակայն, այս անգամ իմացել էր ցուցադրման ժամն ու տեղը։ Իրար ետեւից նայելով երկու ծրագիր նա ասել է, որ իր տեսածը ցածրակարգ է եւ ստոր եւ որ այդ մարդկանց հետ չի ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ։ Սակայն, խորը ամոթը նրան հանգիստ չէին տալիս։ Նա խորը վիրավորված էր։ Մեր խոսակցություններում նա անընդհատ վերադառնում էր այդ թեմային։ Չնայած նրա ուժեղ բնավորությանն ու կամքի ուժին այս ամենը չէր կարող չազդել Արմեն Բորիսովիչի առողջության վրա։ Նրա շաքարը կտրուկ բարձրացել է, ապա՝ ճնշումը, ուժեղացել է  ստենոկարդիան։ Բժիշկները ստիպված էին կաթիլներ նշանակել եւ լրիվ հանգիստ խորհուրդ տալ, բժիշկը արգելել է հուզական սթրեսը»,-պատմել է Ջիգարխանյանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ