News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 12-ի նիստում ընդունել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սեւանա լճից ջրառի մասին» որոշում՝ ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու նպատակով:

Ըստ այդմ՝ նախատեսվում է Սեւանա լճից 2018 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչեւ 170 մլն խմ: Հիմնավորման համաձայն՝ մարտի 5-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը՝ 482 մլն խմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ