News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնաբերել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտաամուսնական երեխա ունի: Ինչպես փոխանցում է USA.one-ը, Trump World Tower-ի նախկին դռնապան Դինո Սայուդինը հայտարարել է, որ 80-ական թվականներին սպասուհիներից մեկը Թրամփի հետ կապի մեջ է եղել եւ նրանից երեխա ունեցել:

Տղամարդն այս մասին պատմել է, երբ լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել Թրամփի ընտանիքին պատկանող ընկերություն AMI-ի (American Media Inc.) հետ իր համաձայնագրի մասին: Այդ պայմանագրի համաձայն՝ Սայուդինին վճարվել էր 30 հազար դոլար «այս պատմության էքսկլյուզիվ իրավունքի» դիմաց: Նախկին դռնապանը համոզված է, թե քանի որ իր հետ համաձայնագիրը հրապարակայնացվել է, ապա այն իրավաբանական ուժ չունի: Միեւնույն ժամանակ, AMI-ն նրա պատմությունը հետ գնելով եւ սեփական հետաքննություն անցկացնելով՝ հանգել է այն եզրակացության, որ դա հորինված է: Այս պատճառով 2016 թվականին Դոնալդ Թրամփի նախընտրական արշավից առաջ պայմանագիրն անվավեր է համարվել: «Ես կարող եմ հաստատել, որ Trump World Tower-ում աշխատելիս ինձ հրամայվել է նախկին սպասուհու մասին չխոսել նախագահ Թրամփի հետ կապի պատճառով, որոնք եղել են անցյալում: Այս կապի արդյունքում նա երեխա է ունեցել»,- հայտարարել է Դինո Սայուդինը:

Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոենը այս իրավիճակը մեկնաբանելիս ասել է, որ իրեն ոչ մի բան հայտնի չէ նախկին աշխատակցին որեւէ գումար վճարելու մասին: Սակայն նա հաստատել է AMI-ի ներկայացուցիչների հետ նման լուրի քննարկման փաստը:

Սայուդինի նախկին կինը համոզված է, որ տղամարդն ամեն ինչ հորինել է եւ փորձում է այդ կերպ իր վրա ուշադրություն գրավել: Կինը նրան անվանել է «տխրահռչակ ֆանտազյոր»: «Նա տեսել է չուբաքային: Նա տեսել է բիգֆուտին: Այս աշխարհը լքած մեր ընկերներից մեկին Դինոն ողջ է տեսել»,- պատմել է Նիկի Բենֆատոն:

Չի հաջողվել գտնել Trump World Tower-ի նախկին աշխատակցի վարկածը հաստատող ոչ մի ապացույց: Մի քանի պարբերականներ շարունակում են այս կապակցությամբ լրացուցիչ տեղեկություններ փնտրելու փորձերը, սակայն առայժմ ապարդյուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ