News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Համայնքների բյուջեների սեփական եկամուտների տեսանկյունից աճ է արձանագրվել բոլոր մարզերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

«Դեռևս անցած տարի մեր առջև ամբիցիոզ խնդիր էինք դրել սեփական եկամուտների աճ ապահովել: Այս տարվա առաջին եռամսյակի համայնքների բյուջեների սեփական եկամուտների վերաբերյալ վիճակագրությունը, որի համաձայն ունենք աճ բոլոր մարզերում, վկայում է, որ ճիշտ ուղու վրա ենք»,-գրել է նաու ներկայացրել այդ ցուցանիշների վերաբերյալ Աղյուսակ:

Ըստ այդմ, ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ այս ոլորտում 2018 թվականի առաջին եռամսյակում 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճի  տեսանկյունից առաջատարը Տավուշի մարզն է, որտեղ համայնքների սեփական եկամուտների աճը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել՝ 61,3 տոկոս: Երկրորդ տեղում Արարատի մարզն է 51,6 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքում համայնքների բյուջեների եկամուտների աճը կազմել է 22,4 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ