News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը կոչ է անում Facebook սոցիական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին ցուցմունք տալ Եվրախորհրդարանում միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսքի հարցով, փոխանցում է AP–ն։ 

ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Վերա Ջոուրովան հեռախոսազրույց է ունեցել Facebook–ի ներկայացուցիչ Շերիլ Սանդբերգի հետ՝ հայտարարելով, որ Ցուկերբերգը պետք է արձագանքի Եվրախորհրդարանի հրավերին՝ իրավիճակի շուրջ բացատրություններ տալով։ 

Նախորդ շաբաթ Facebook–ը խոստովանել էր, որ ԵՄ երկրների մինչեւ 2.7 միլիոն օգտատերեր, հնարավոր է, դարձել են Cambridge Analytica ընկերության մասնակցությամբ տվյալների փոխանակմանը։ 

Cambridge Analytica ընկերությանը զբաղվում է սոցիալական ցանցերում տվյալների վերլուծությամբ  եւ համագործակցել է, մասնավորապես, 2016 թվականին ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփի շտաբի հետ:

Facebook-ի հավաստմամբ՝ Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Կոգանը սոցիալական ցանցի պլատֆորմի վրա ստեղծել է «This is your digital life» հավելվածը, որը պետք է օգտատիրոջ հոգեբանական դիմանկարը կազմեր:

Հետագայում Կոգանը 270,000 օգտատերերի տվյալները հանձնել է երրորդ կողմերին, այդ թվում` Cambridge Analytica-ին:

Դրանից հետո Facebook-ը հեռացրել է պրոֆեսորի հավելվածը եւ պահանջել Cambridge Analytica-ից հավաստիացումներ, որ տեղեկատվությունը կհեռացվի:
Հավաստիացումները տրվել են, սակայն, 2018 թվականին պարզվել է, որ ոչ բոլոր տվյալներն են ոչնչացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ