News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Այգեձորի արեւելյան մասի հանդամասում ականի պայթյունից տուժած քաղաքացիները  առողջական վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բերդի հոսպիտալի տնօրեն Էդիկ Գրիգորյանը՝ նշելով, որ 3 տուժածներն էլ երեկ վիրահատվել են:

«Դեպքը երեկ է եղել, տուժածներին երեկ վիրահատել ենք, նրանց վիճակը բավարար է գնահատվում: Տղամարդկանցից մեկի ոտքն է ամպուտացվել, մյուս տղամարդու ձեռքը եւ կնոջն ոտքն է ամպուտացվել»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ վիրահատությունը ինքն է կատարել:

Նշենք, որ պայթյունից տուժածները Այգեձորի բնակիչներ են: Նրանցից  2-ը ամուսիններ են, մյուսն էլ նրանց օգնության գնացած համագյուղացի:

«Այգեձորի առողջության կենտրոն»-ի տնօրեն Մուրադ Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ամուսինները սինդրիկ հավաքելու էին գնացել, կողմնորոշումը կորցրել, մտել են ականապատված տարածք եւ աականի պայթյունից վիրավորվել: Նրանց 2 համագյուղացի է օգնության գնացել, եւ նրանցից մեկը նւոյնպես օգնելու ժամանակ վիրավորվել է: Վիրավորներին «Այգեձորի առողջության կենտրոն»-ում առաջին օգնություն ցույց տալուց հետո անմիջապես տեղափոխեկլ են Բերդի հոսպիտալ, որտեղ էլ վիրահատել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզում ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15:50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն»-ից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ եւ «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Նվեր Ճ.-ն է, 32-ամյա Աստղիկ Պ.-ն է եւ 37-ամյա Արամ Դ.-ն։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում վերջիններս Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկին հարակից տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է, ինչի հետեւանքնով նշված անձինք վնասվածքներ են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ