News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այդպես էլ դուրս չեկավ հանդիպելու «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը»  եւ  «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներին:

Ակցիայի մասնակիցները սուլոցներով եւ ծափողջյուններով ողջունեցին ԵՊՀ ուսանողներին, եւս մեկ անգամ իրազեկեցին այսօր 18:30-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի մասին եւ դուրս եկան շենքից:

«Մենք այսօր արձանագրեցինք, որ սա Սերժ Սարգսյանի եւ Արամ Սիմոնյանի պետական համալսարանը չի, սա ՀՀ պետական համալսարանն է, եւ թող ոչ ոք չփորձի մեր առջեւ դռներ փակել, լինի դա ԱԺ, նախագահականի կամ կառավարության դուռը»,- հայտարարեց Փաշինյանը:

Ակցիայի մասնակիցները մի փոքր հանգստանալուց հետո իրենց ճանապարհը կշարունակեն դեպի Ազատության հրապարակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել, ապա գնացել դիմավորելու քայլերթով Երեւան մտնող Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որը կավարտվի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցել ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203
Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո...
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
Ըստ աղբյուրների` մոտավոր նման բովանդակության նախազգուշական հրահանգ է իջեցվել գործադիրի կողմից...
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, հանձնաժողովի...
Ամենաշատ