News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հետաքննության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմիի պաշտոնանկությունը Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի ամենամեծ նվաճումներից մեկն է: Այս մասին ուրբաթ լրագրողների համար ճեպազրույցում  ասել է  Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Թրամփը ուրբաթ կրկին քննադատել է Կոմիին, հիշեցնելով, որ նա ստել է եւ արտահոսքեր է թույլ տվել:

Կոմին իր հուշերում, որոնք կհրապարակվեն հաջորդ շաբաթ, վիրավորական հատկանիշներ է տալիս Թրամփին եւ իր հետ զրույցների մանրամասներն է ներկայացնում:

Հինգշաբթի Associated Press-ը, որի տրամադրության տակ են հայտնվել «Բարձրագույն հավատարմություն. ճշմարտություն, սուտ եւ առաջնորդություն» վերնագրով հուշերի կրկնօրինակները, հաղորդել էր, որ ՀԴԲ-ի նախկին ղեկավարը, Թրամփին «անազնիվ մարդ» է անվանում, իսկ  նրա առաջնորդության ոճը նկարագրվում է որպես «եսասիրությամբ թելադրված» եւ «անձնական հավատարմություն» ակնկալիքի վրա հիմնված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ