News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի լրագրող եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը, որպես նախագահ, Միացյալ Նահանգների համար աղետ է, նա, ընդհանրապես, ոչինչ չի հասկանում միջազգային քաղաքականությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պոզները կարծում է, որ ներկայիս ԱՄՆ նախագահը բացարձակապես պիտանի չէ այդ պաշտոնի համար:

«Թրամփը Միացյալ Նահանգների համար աղետ է: Նա ընդհանրապես ոչինչ չի հասկանում միջազգային քաղաքականությունից: Թրամփը կարծում է, որ խաղ է խաղում, ինչպես օրինակ մոնոպոլիա կամ պոկեր, որտեղ մեկը «9» է ցույց տալիս, իսկ մյուսը՝ «9 +2»:

Իսկ Twitter-ը, որտեղ նա գրառումներ է անում, ընդհանրապես դիվանագիտական շփման միջոց չէ: Դա խոսում է այն մասին, որ ԱՄՆ նախագահը բացարձակապես պիտանի չէ ցանկացած երկրում այդ պաշտոնի համար, հատկապես ԱՄՆ-ի համար», —լատվիական Baltkom ռադիոկայանին ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ