News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը հայտարարում է, որ եթե կողմ քվեարկի վարչապետի ՀՀԿ թեկնածուին, ապա էլ ի՞նչ ընդդիմություն: Ֆորմալ առումով ամեն ինչ լիովին ճիշտ է, սակայն եթե անգամ Ծառուկյան դաշինքը դեմ քվեարկի ՀՀԿ թեկնածուին, դա ամենեւին դեռ չի նշանակելու ընդդիմության կնիք: Ընդ որում այստեղ իհարկե խնդիրը միայն դաշինքի դաշտում չէ, այլ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, որտեղ կա չափանիշների եւ չափորոշիչների, քաղաքական բովանդակության կամ կոնտենտի լուրջ խնդիր: Հայաստանում ընդդիմություն չափվում է այն ուժը, որն առավել ուժգին դեմ կլինի ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, որն առավել ուժգին կանի իշխանափոխության կոչ:

Ըստ էության, Հայաստանում խոշոր հաշվով տեղի է ունենում ոչ թե ընդդիմադիր գործունեություն, այլ ինքնախաբեություն: Այսինքն, մի համակարգում, որտեղ չկա ընտրական մեխանիզմ, ծավալվում է այսպես ասած դասական քաղաքական պայքարի տրամաբանության մեջ տեղավորվող գործունեություն՝ մենք լավն ենք, իշխանությունը վատ, մենք ազնիվ ենք, նրանք՝ ոչ: Մինչդեռ ընդդիմությունը չգիտե, թե ինչ անել ստացված շատ թե քիչ արդյունքի՝ հանրային համակրանքի, եւ միաժամանակ իշխանության հանդեպ իրենց իսկ ձեւավորած հակակրանքի հետ:

Որովհետեւ, քաղաքական մրցակցության բացակայության, այսինքն իշխանության այն դիրքորոշման պայմաններում՝ որ մեր դիրքը անսասան եւ անբեկանելի է, իսկ ընդդիմության դիրքը կարող ենք քննարկել, լավի ու վատի, ազնիվի ու անազնիվի տրամաբանության վրա կառուցված գործունեությունը փակուղի է:

Հետեւաբար այլեւս բացարձակապես նշանակություն չունի, քեզ ընդդիմություն համարում են, թե ոչ: Քեզ համարում են անարդյունավետ, ապարդյուն, եւ վերջ: Ըստ այդմ, կամ մնում է արդյունավետություն փնտրել ուժով, զենքով, ինչը մեղմ ասած ոչ միայն երաշխավորված հաջողության ճանապարհ չէ, այլ պետությունն ու հասարակությունը գուցե էլ ավելի եծ վտանգի տակ դնելու ճանապարհ, կամ մնում է փոխել խնդիրը, փոխել ընդդիմադիր գործունեության իմաստը:

Ահա այստեղ է թերեւս հարցերի հարցը, որը սակայն պահանջում է բնականաբար քաղաքական մեծ համարձակություն եւ մտագրոհի կարողություն, որովհետեւ իրապես անհրաժեշտ է ստանդարտից դուրս գործունեություն, թե մարտավարության, թե քաղաքական տեքստերի, բովանդակության, դրվող խնդիրների, դիսկուրսի առումով:

Եվ այն իհարկե բավական բարդ է ընկալվելու հանրության շրջանում, երբ կասկած չկա, որ ստանդարտից դուրս գալու որեւէ ջանք անմիջապես արժանանալու է ստանդարտի մեջ գտնվող ընդդիմությունների միահամուռ գրոհին: Սակայն այստեղ է խնդիրը, որեւէ ուժի համար, որը հավակնում է լինել ընդդիմադիր եւ ծավալել Հայաստանում իրավիճակ փոխելուն միտված գործունեություն:

Ընդդիմադիր ուժից պահանջվում է իրավիճակ, ըստ այդմ նախ մտածողություն, արժեհամակարգ եւ հոգեվիճակ փոխել, ոչ թե խոսել իշխանություն փոխելու մասին, երբ բոլորը գիտեն, որ դա մի շարք պատճառներով գործնականում հնարավոր չէ տեսանելի ապագայում:

Հետեւաբար, ժամանակն է դուրս գալ քվեարկությունների կեղծ, արհեստական եւ խորքային առումով իրականության հետ կապ չունեցող չափորոշիչներից: Խոշոր հաշվով, Հայաստանում առկա իրականությունը փոխելու քայլ կատարող ուժ կարող է համարվել իրապես այն ուժը, որը համարձակ քայլ կանի հենց ստանդարտից դուրս գալու եւ ընդհանրապես ընդդիմություն «դասական» երեւույթը քաղաքական «ոչ դասական» իրականության պայմաններում վերաիմաստավորելու ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ