News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Գերմանիան մոտ է Airbus ընկերությունից մարտական անօդաչու սարքերի ձեռքբերման գործարքի ավարտին, գրում է AP-ն:

Շուրջ 900 մլն եվրո արժողությամբ գործարքը, որը ներառում է ուսուցման եւ տեխնիկական սպասարկման ծախսերը, քաղաքական վիճաբանությունների է հանգեցրել Գերմանիայում. մտավախություն կա, որ մարտական դրոնների առկայությունը կարող է երկրին ստիպել մասնակցել արտերկրում հարձակողական ռազմական գործողությունների:

«Ներկայում նպատակն այն է, որպեսզի խորհրդարանը քննարկի (գործարքը) եւ առաջիկայում այն ստորագրվի»,- ընդդիմադիր պատգամավորների հարցմանը գրավոր պատասխանել են Գերմանիայի ՊՆ-ում:

Ակնկալվում է, որ խորհրդարանը համաձայնագիրը հավանության կարժանացնի մայիսի կեսերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ