News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փորթոն Դաունի բրիտանական լաբորատորիայի փորձագետների եզրակացությունները, որ ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային թունավորել են նյարդակաթվածահարող «Նովիչոկ» նյութով, կասկածի ենթակա չեն: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԲԿ-ն, նշված է Շպիցի Շվեյցարական քիմիական լաբորատորիայի հաղորդագրության մեջ, որին ավելի վաղ հիշատակել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սկրիպալներին BZ գազով թունավորելու մասին հայտարարության մեջ:

«Այս հայտարարությունը կարող է մեկնաբանել միայն ՔԶԱԿ-ն: Իսկ մենք կարող ենք կրկնել այն, ինչի մասին ասել ենք 10 օր առաջ. մենք կասկածներ չունենք, որ Փորթոն Դաունը «Նովիչոկը» նույնականացրել է: Նրանց աշխատանքի ստանդարտներն այնքան խիստ են, որ նրանց եզրակացությունները կասկածի ենթակա չեն»,- Twitter-ում նշել է շվեյցարական լաբորատորիան:

Ապրիլի 14-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ամոփիչ զեկույցում հաշվի չի առել շվեյցարացի փորձագետների եզահանգումները, որոնք ուսումնասիրել են «Սկրիպալի գործը»: Նրա խոսքով՝ փորձագետները հայտնաբերել են, որ թունավորման համար կարող էր օգտագործված լինել BZ նյութը, որը կիրառել են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան:

Սկրիպալներին թունավորել են ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի սպառազինման մեջ եղած BZ նյութով. Լավրով https://news.am/arm/news/446395.html

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ