News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեր  նախկին տնօրեն Ջեյմս Կոմին, որն ավելի վաղ իր հուշերում չափազանց վատ է արտահատվել պետության ղեկավարի մասին, պետք է բանտ նստեցնել, փոխանցում է «ՏԱՍՍ-ը:

«Վատ արձագանք ստացած Կոմիի գրքի գլխավոր հարցերը պատասխաններ չունեն: Դրանց թվում են, թե ինչպես է նա  գաղտնի տեղեկություններ տրամադրել (դրա համար՝ բանտ), թե ինչու է նա ստե; Կոնգրեսի անդամներին (բանտ), թե ինչու է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն հրաժարվել փոխանցել իր սերվերը ՀԴԲ-ի աշխատակիցներին (ինչու՞ ՀԴԲ-ն չի հեռացրել)»,-Twitter-ում գրել է Թրամփը:

ՀԴԲ-ի նախկին ղեկավարն իր հուշերում, որոնք կհրապարակվեն հաջորդ շաբաթ, վատ կերպով է խոսում Դոնալդ Թրամփի մասին եւ ներկայացնում է նրա հետ իր զրույցների մանրամասները: Հինգշաբթի օրը Associated Press-ը, որը ստացել էր «Գերազանց հավատարմություն. ճշմարտություն, սուտ եւ առաջնորդություն» գրքի կրկնօրինակը, հաղորդել էր, Կոմին Թրամփին «ճշմարտության հետ կամ չունեցող մարդ» է անվանում, իսկ նրա առաջնորդելու ոճը որպես «թելադրված եսասիրություն» է բնութագրում: Կոմին Թրամփին համեմատում է մաֆիայի ղեկավարի հետ` նշելով, որ նա իր ենթականերից հավատարմության հավաստիացումներ է պահանջում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ