«Նաիրի» բժշկական կետնրոն տեղափոխված Նիկոլ Փաշինյանի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Անատոլի Գնունին:
Փաշինյանը ստացել է աջ դաստակի կտրած-ծակած քերծված վերքեր, այժմ տեղափոխվում է հիվանդասենյակ:
Անատոլի Գնունին հայտնեց, որ իրենց մոտ նաեւ 3 վիրավոր ոստիկան է տեղափոխվել: Նրանցից մեկը ստացել է բուժօգնություն եւ դուրս գրվել, երկրորդը մանր բեկորային վնասվածքներ էր ստացել, իսկ երրորդը ներկայումս վիրահատարանում է:
«Նա վերին վերջույթի անոթի վնասում է ստացել: Այժմ վիրահատվում է, վիճակի մասին դեռեւս ոչինչ ասել չենք կարող»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու անձինք՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։
- «Բախմա՞ն եք տանում, ի՞նչ եք շահելու». Բաղրամյան պողոտայում ցուցարարները ճեղքեցին շղթան ու հասան փշալարերին (Ֆոտո)
- Ոստիկանությունը փակել է դեպի կառավարական ամառանոցներ տանող փողոցը. Ցուցարարները թեքվեցին դեպի Սարյան փողոց
- «Եթե մեզ խփեն, մենք առաջ ենք գնալու». Ցուցարարները փակեցին նաեւ Խանջյան փողոցը. նրանք նստեցին փողոցում (Ֆոտո)
- Բախում ոստիկանության շենքի մոտ. ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ ճեղքեցին ոստիկանական շղթան (ուղիղ, Ֆոտո)
- Խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ. Ոստիկանություն
- Ինչպիսի՞ իրավիճակ է Երեւանի կենտրոնում. ցուցարարներին է միացել նաեւ «Կարգին Հայկոն» (ուղիղ, Ֆոտո)
- Մետրոպոլիտենի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի
- Եթե ԱԺ նիստը լինի արտագնա. Երեւանը կվերցնենք մեր հսկողության տակ. Փաշինյան (ուղիղ, Ֆոտո)
- Փակ են Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցները, Մաշտոց ու Բաղրամյան պողոտաները. Փաշինյան (Ֆոտո)
- Փաշինյանն ու իր կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան. ոստիկանները շղթա կազմեցին (Ֆոտո)
- Ոստիկանությունը հորդորել է Փաշինյանին եւ նրա կողմնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից
- Ցուցարարները փորձեցին փակել մետրոյի «Երիտասարդական» կայարանը, սակայն չհաջողվեց