News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել, որում հայտարարել են, որ հրթիռային հարվածը նախաձեռնվել է միայն քիմիական զենքի օգտագործման արգելման միջազգային նորմերը պահպանելուն վերաբերող դիվանագիտական բոլոր հնարավորությունները սպառվելուց հետո: Համատեղ հայտարարությունը տարածել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի գրասենյակը, որը 2018 թվականին նախագահում է այս միությունը, փոխանցում է Newsru.com-ը: 

G7 առաջնորդները հայտարարության մեջ աջակցություն են հայտնել ավիահարվածներին, որը ապրիլի 14-ի գիշերը սիրիական կառավարական օբյեկտներին արեւմտյան կոալիցիան հասցրել է  ի պատասխան սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակմանը:

«Յոթնյակի» խմբի երկրների առաջնորդները սիրիական հակամարտության դիվանագիտական կարգավորման պատրաստակամություն են հայտնել: «Մենք, ինչպես նախկինում հավատարիմ ենք Սիրիայում հակամարտության կարգավորմանը: Մենք երախտագիտություն եւ աջակցություն ենք հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւի եւ Ժնեւի կոմյունկեի համաձայն Սիրիայում իշխանության քաղաքական անցման համընդգրկուն ու վստահության արժանի ջանքերին»,- նշված է փաստաթղթում:

Հայտարարության մեջ նշվում է, որ «Յոթնյակի» առաջնորդներն աջակցում են Սիրիայի ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հրթիռային հարվածները: Նշվում է, որ այն նախաձեռնվել է միայն այն բանից հետո, երբ քիմիական զենքի օգտագործման արգելման միջազգային նորմերը պահպանելուն վերաբերող դիվանագիտական բոլոր հնարավորությունները սպառվել էին»:

«Մենք՝ «Մեծ յոթնյակի»՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության առաջնորդներս համակարծիք ենք ապրիլի 7-ին սիրիական Արեւելյան Գուտայում քիմիական զենքի օգտագործումն ամենավճռական կերպով դատապարտելու հարցում»,- ընդգծված է հայտարարության մեջ:

«Մենք լիովին աջակցում ենք բոլոր ջանքերին, որ ձեռնարկել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան՝ ուղղված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ ապագայում քիմիական զենք օգտագործելու հնարավորությունների նվազեցմանը»,- նշված է հայտարարության մեջ:

«Մեծ յոթնյակի» առաջնորդները շեշտել են, որ քիմիական զենքի ցանկացած կիրառում միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում: Նրանք դատապարտել են Ասադի կառավարության կողմից սիրիացի ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառումը եւ նրան մեղադրել են ՄԱԿ ԱԽ 2013 թվականի 2118 բանաձեւի խախտման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ