News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ելույթ ունենալուց հետո պատասխանում է պատգամավորների հարցերին:

Վարչապետի թեկնածուին հարց տալու համար հերթագրվել է 8 պատգամավոր:

Նշենք, որ ի տարբերություն ՀՀ նախագահի ընտրության, վարչապետին ԱԺ-ն կընտրի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Եթե ԱԺ-ին չի հաջողվում վարչապետ ընտրել, քվեարկությունից 7 օր անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

Ընտրվելու դեպքում հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետին եւ 17 նախարարներից։ Ներկայումս նախարարների թիվը 18 է, կրճատվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը եւ նույն օրը ԱԺ հատուկ նիստում Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանն ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները: Նույն օրը կառավարությունը հրաժարական է տվել:

ԱԺ-ում Սերժ Սարգսյանը պատասխանում է պատգամավորների հարցերին (վիդեո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ