News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պառլամենտական կառավարման ձեւն աչքի է ընկնում ապաանձնավորվածությամբ ու կոլեգիալ կառավարման տարրերով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, առաջին անգամ են ընտրում վարչապետ, շատ փորձառություն չունեն, չգիտեն, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ինչն է առաջանային, ինչը՝ ոչ:

Անդրադառնալով առանց վարչապետի պաշտոնը ստանձնելու թաքնված կառավարում իրականացնելու տարբերակին, Սերժ Սարգսյանն ասաց. «Հայաստանի պարագայում սխալ, հակահամակարգային են այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմները, երբ չունենալով պաշտոն քաղաքական ուժի ղեկավարը կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել: Դա պատասխանատվությունն իրենից հեռու մնալու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձեւ: Նման ձեւով փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, կլինի ոչ միայն  փախուստ պատասխանատվությունից, այլեւ իշխանության ուղղահայացի վտանգում: Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի դեպքում, մի բան, որից մենք երաշխավորված չենք: Սա ինձ համար անընդունելի է, այդ պատճառով է, որ ես այս ամբիոնին կանգնած եմ»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

«Այդ դեպքում հարց կարող է առաջանալ, թե չէի կարո՞ղ կանխատեսել սա Սահմանադրական բարեփոխումների հենց սկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամենտական մոդելին անցելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտոնին: Իհարկե, կանխատեսում էի եւ դրա մասին արդեն խոսել եմ: Արդեն չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների բացակայության մասին, բայց կավելացնեմ, որ այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ, քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ ՀՀ երրորդ նախագահը: Այսօր այստեղից ելույթ է ունենում խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի նախագահը: Այստեղ եմ որպես իշխող կուսակցության ղեկավար:

Ունեմ բավարար ազդեցություն եւ հնարավորություն ստանձնած պատասխանատվության շրջանակում ապահովելու մեծամասնություն կազմող ուժի ներդաշնակ աշխատանքը»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Ընթանում է ԱԺ հատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է (ուղիղ)

Մենք ցանկանում ենք երկրի ղեկին տեսնել հենց նման մարդու. Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը. Սերժ Սարգսյան

ԱԺ-ում Սերժ Սարգսյանը պատասխանում է պատգամավորների հարցերին (վիդեո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ