News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Գերատեսչական մի քանի շենքեր շրջափակելուց եւ այնտեղ խմբեր թողնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ վերադարձավ արտաքին գործերի նախարարության մոտ (ֆոտոռեպորտաժ):

Այստեղ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր սպասվող հանրահավաքը տեղի կունենա ոչ թե Ֆրանսիայի, այլ Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ նախաձեռնության առաջնորդը կոչով դիմեց աջակիցներին. «Հենց դուռը բացվում է, դռների արանքը մի քանի հոգով պառկում եք, մյուսները, թեկուզ տրորելով, մտնում են ներս ու առանց բռնության նստացույց են անում: Հենց մեկը դուրս եկավ, ասաց՝ ախպեր վատ եմ, պիտի դուրս գամ, պառկում եք դռների արանքը»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու: Նա բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, շրջափակել կառավարական հաստատություններն ու նստացույցեր կազմակերպել: Այս հայտարարությունից հետո երթ մեկնարկեց, որի ընթացքում ցուցարարները սկսեցին գերատեսչական շենքեր շրջափակել: Այս պահին շրջափակված են գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի, ԱԳՆ-ի, ՊԵԿ-ի շենքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ