News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Շնորհակալ եմ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի իմ գործընկերներին, վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ պաշտպանելու համար. մենք որպես քաղաքական  կոալիցիա լուրջ պատասխանատվություն ենք ստանձնել, գիտակցում ենք դրա մասշտաբները, եւ համադրված հետեւողական աշխատանքով պատրաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման եւ մեր ժողովրդի համար ավելի որակյալ կյանքի պայմաններ ապահովելու ճանապարհով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրությունից հետո իր խոսքում նշեց արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը:

Նորընտիր վարչապետը շնորհակալություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին. «Վստահ եմ, որ ձեր պատվախնդիր գործունեությունը խորհրդարանում քաղաքական կոալիցիայի համար միշտ հսկիչ դեր է ունեցել: Դուք կարողացել եք վեր կանգնել «մենք ընդդիմադիր ենք եւ ամեն ինչ պետք է քննադատենք, կամ միշտ դեմ քվեարկենք» պարզունակ գործելաոճից: Անհրաժեշտության դեպքում՝ ձեր գործունեության հիմքում դրել եք ոչ թե կուսակցական, այլ պետական շահը: Հենց սա գիտակցելով է, որ ձեր քննադատությունն ընկալվում է որպես անաչառ եւ ստիպում քաղաքականություն իրականացողներին առաջնային ուշադրություն դարձնել դրան: Հավատացնում եմ՝ իշխանությունը միշտ իր մեջքին զգում է ձեր աչալուրջ շնչառությունը եւ դա իսկապես սթափեցնող է»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց նաեւ «Ելք» դաշինքի անդամներին. «Պառլամենտարիզմը կարող է կայանալ միայն ամենօրյա աշխատանքով, մտքերի ու մոտեցումների բախմամբ, համատեղ բարդույթներից զերծ աշխատանքով եւ մշտապես սովորելով: Շնորհակալ եմ ձեր դերակատարության համար: Սահմանադրության պահանջով այսուհետ շփումների շատ ու շատ առիթներ ենք ունենալու: Հուսով եմ, որ արագ հաղթահարվելու են շատ թյուրըմբռնումներ, որոնք կան եւ անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, մենք լավ բարեկամներ ենք դառնալու»:

Նշենք, որ վարչապետի քվեարկության ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 77, դեմ՝ 18 պատգամավոր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ