News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Այժմ սկսվում է կառավարություն ձեւավորելու փուլը, որը երկար չի տեւի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրությունից հետո իր խոսքում նշեց արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը:

«Կառավարության ծրագիր ներկայացնելու ժամանակ արդեն կկարողանանք արձանագրել, որ Սահմանադրությամբ նախատեսված անցումը դեպի խորհրդարանական կառավարման համակարգ գոնե թե ինստիտուտների ձեւավորման առումով մենք պատշաճ հաղթահարել ենք: Եկել է այդ ինստիտուտներին միս ու արյուն, բովանդակություն տալու ժամանակը, ինչը միասին կանենք»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 77, դեմ՝ 18 պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ