News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կառավարությունը յոթերորդ անգամ որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժմիը: Anadolu-ն հաղորդում է, որ արտակարգ դրությունը եւս երեք ամսով երկարացվել է:

Ինչպես հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը, արտակարգ դրության հիմնական թիրախը կդառնան ահաբեկիչներն ու ահաբեկչական խմբերը, ոչ թե խաղաղ քաղաքացիները:

Նշենք, որ թուրքական իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել 2016 թվականի հեղաշրջման անհաջող փորձից հետո: Արտակարգ իրավիճակի շրջանակներում ոստիկանության եւ կառավարության ընդլայնված լիազորությունները հանգեցրել են ավելի քան 100 հազար մարդկանց կալանավորմանը, մոտ 150 հազար մարդ աշխատանքից ազատվել է քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հետ կապերի կասկածանքով, որին Թուրքիայի նախագահը մեղադրում է հեղաշրջում կազմակերպելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ