News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանի, որը հայտնի է որպես «Էլ Չապո»,   հոգեկան վիճակը վատացել է, պնդում են նրա փաստաբանն ու կինը:

 Էլ Չապոյին, որը արտահանձնվել էր Միացյալ Նահանգներին, թմրամիջոցների առեւտրի, փողերի լվացման, սպանությունների եւ առեւանգումների մեղադրանքով դատավարություն է սպասվում: Նրան  ցմահ բանտարկություն է սպառնում, հաղորդում է AP-ն:

 «Նա այնպիսին չէ, ինչպիսին ես նրան առաջին անգամ հանդիպել էի», - ասել է փաստաբան Էդուարդո Կորոնելը:

Թմրաբարոնի կինը՝ Էմմա Կորոնելն ասել է, որ նրան թույլ չեն տվել շփվել ամուսնու հետ, այն բանից հետո երբ նա 2017-ին  արտահանձնվել է ԱՄՆ-ին:

Գուսմանը բողոքում էր ամերիկյան բանտի պայմաններից, որոնք հանգեցրել են նրա առողջական խնդիրներին: Նա պնդում է, որ ամեն օր տառապում է գլխացավերից եւ փսխումից:

ԱՄՆ-ի իշպանությունները վստահեցրել են դատավորին, որ քայլեր են ձեռնարկել խնդիրների լուծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ