News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 15 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Ազգերի Համագործակցության անդամ երկրներին կիբերհանցագործությունների դեմ պայքարի համար: Այս մասին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի Լոնդոնում ապրիլի 18-ին կայանալիք Ազգերի Համագործակցության (ԱՀ) գագաթնաժողովին, նշվում է Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակնկալվում է, որ նշված միջոցները հատկացվելու են առաջիկա երեք տարիների ընթացքում եւ ուղղված են կիբերանվտանգության ամրապնդմանն ու աջակցությանը հանցավոր խմբերի եւ թշնամական «պետական սուբյեկտների» դեմ պայքարին, որոնք սպառնալիք են ներկայացնում գլոբալ անվտանգությանը, այդ թվում նաեւ՝ Մեծ Բրիտանիայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ