News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ հրմշտոց սկսվեց: «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին կոչ արեց պասիվ դիմադրություն ցուցաբերել: Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներից մի քանիսին:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ հիմնավորումն այն է, որ նրանք խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժը: Նրա խոսքով, գերատեսչությունների մուտքերը պետք է բաց լինեն, չպետք է նրանց բնականոն ընթացքը խաթարվի:

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ իրենց գործողություններում հընթացս շատ բան կարող է փոխվել կախված իրավիճակից, կախված ոստիկանության գործելաոճից. «Եթե տեսնենք աճում է բախման հավանականությունը, պետք է հավաքվենք այլ տեղ»:

Ավելի վաղ NEWS.am- ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում, արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Իրավիճակը Հանրապետության հրապարակում. Ոստիկանները շղթա կազմեցին (վիդեո)

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ֆոտոռեպորտաժներ