News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լուրերն այն մասին, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը կոչ է արել նախագահին  անցյալ շաբաթ Սիրիայի վրա հարձակումից առաջ ստանալ օրենսդիրների հավանությունը, լիովին կեղծ են: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Լուրերն այն մասին, որ նախարար Ջեյմս Մաթիսը կոչ է արել նախագահին  անցյալ շաբաթ Սիրիայի վրա հարձակումից առաջ ստանալ օրենսդիրների հավանությունը, լիովին կեղծ են: Ինչպես երեկ Կոնգրեսի անդամների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Մաթիսը, նախագահը հարվածների մասին հրամանը տվել է իր լիազորությունների շրջանակում», -նշել է  Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

 Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Դամասկոսի դեմ հարձակման համար նախագահին երեք տարբերակ էր առաջարկվել: Առաջինը նախատեսում էր քիմիական զենքի հետ կապված սիրիական օբյեկտներին հարվածներ հասցնել: Երկրորդ տարբերակը ռազմական նշանակության հետազոտական կենտրոնների եւ հրամանատարության կետերի հաշվին ընդլայնում էր թիրախների ցանկը: Երրորդը, որը ներառում էր Սիրիայում ռուսական ՀՕՊ համակարգերի ոչնչացումը, ուղղված էր Սիրիայի Զինված ուժերի պաշտպանունակության ջախջախմանը:

Արդյունքում Թրամփը հաստատեց խառը տարբերակը՝ զիջելով Մաթիսի զսպվածություն ցուցաբերելու փաստարկներին: Ի սկզբանե Թրամփը տրամադրված էր Դամասկոսին  պատժելու ամենակոշտ սցենարին, պնդում են թերթի աղբյուրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ