News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի եւ ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանձնաժողովների գործունեությանը, ինչպես նաեւ քննարկվել արդյունավետ ուղղություններ՝ հանձնաժողովների աշխատանքները նոր դատական օրենսգրքի պահանջներին համահունչ դարձնելու կապակցությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել է «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Հանձնաժողովներին վերապահված լիազորություններին, դրանց լիարժեք իրագործմանը, կառուցակարգային այլ հարցերի: Հանդիպման ավարտին Գագիկ Հարությունյանը նշել է, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը արդյունավետ աշխատանքն է:

Տպել
Ամենաշատ