Քիչ անց կառավարության շենքում կմեկնարկի կառավարության նիստը, որն առաջինն է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո:
Կառավարության շենքի մուտքի մոտ կին ոստիկաններ են կանգնած, իսկ ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյւանի գլխավորությամբ գտնվում են Քաղաքապետարանին հակարից այգում:
Կառավարության շենք այցելեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը, ով NEWS.am-ի լրագրողին հայտնեց, որ ցուցարարների եւ ոստիկանների բախումների հետեւանքով բոլոր տուժածները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ինքն այցելել է նրանց:
Նշենք, որ «Վերնիսաժի» հարեւանությամբ ոստիկաններով լի ավտոբուսներ կան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
- Փաշինյանի գլխավորած երթը Արշակունյացով հասավ Նժդեհի հրապարակ (ուղիղ, ֆոտոռեպորտաժ)
- Փաշինյանն իր կողմակիցների հետ մտավ «Սուրմալու» տոնավաճառ. «Փեթակի» մուտքը ոստիկանները փակեցին
- Կառավարության մասնաշենքի մոտ իրավիճակը լարվեց. ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներից մի քանիսին
- Իրավիճակը Հանրապետության հրապարակում. Ոստիկանները շղթա կազմեցին (վիդեո)


































