News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի բնակիչը, որը 17 տարի բանտում է անցկացրել մի հանցագործության համար, որը չի կատարել, Սուֆֆուլոկ շրջանի դեմ դատը շահել է եւ ստացել 10 մլն փոխհատուցում։ Մարտին Թանկլեֆին մեղավոր էին ճանաչել 1988 թ․ սեփական ծնողներին սպանելու մեջ։ Այն ժամանակ նա 17 տարեկան էր։ Սկզբում նա խոստովանել է մեղքը, ապա հրաժարվել իր ցուցմունքներից։ Դատարանը 1990 թ․ նրան դատապարտել էր 50 տարվա ազատազրկման, հայտնում է AP-ն։

Թանկլեֆը 2007 թ․ազատ էր արձակվել այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը վճռել էր, որ նրա դատավարության ժամանակ ապացույցները հաշվի չեն առնվել։

Նա 2014 թ․շուրջ 3,4 միլիոն էր շահել Նյու Յորքի նահանգի դեմ ոչ իրավաչափ դատապարտման շուրջ հայցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ