News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կողմ է հանդես եկել քրեական պատասխանատվություն սահմանելուն այն մարդկանց նկատմամբ, որոնք ՌԴ տարածքում գործունեություն ծավալելիս կղեկավարվեն օտարերկրյա պետությունների հակառուսական որոշումներով։ Այս մասին հայտնել են երկրի խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունից։

«Ապրիլի 20-ին Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը գործարար եւ փորձագիտական շրջանակների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության պատասխան միջոցների մասին օրինագծի քննարկման ժամանակ կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության տարածքում ԱՄՆ պատժամիջոցների կիրառման արգելքին։ Նա կողմ է հանդես եկել քրեական պատասխանատվություն սահմանելուն այն մարդկանց նկատմամբ, որոնք ՌԴ տարածքում գործունեություն ծավալելիս կղեկավարվեն օտարերկրյա պետությունների հակառուսական որոշումներով։ Ռուսաստանում մենք պետք է ապրենք ռուսական օրենքներով»,-մամուլի ծառայությունը մեջբերում է Վոլոդինի խոսքը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ