News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման, հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ իրենք վենդետաներ, վրեժխնդրություններ չեն ուզում։ «Եթե Սերժ Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը եւ օր առաջ հրաժարական տա, նա միայն ու միայն օգուտ կբերի նրան եւ Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է նա՝ ներկայացնելով իրենց պայմանները.

Ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։

Բ. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին։

Գ. Պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն

Դ. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց քսան օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին։ Երբ ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Այս ծրագրի կետերը պատրաստ ենք քննարկել ՀՀԿ-ի հետ, որ ապահովենք իշխանության սահուն, անցնցում փոխանցումը ժողովրդին։ Բայց կա մի կարեւոր նախապայման։ Տեղի ունենալիք արտահերթ խորհդրարանական ընտրությունները որեւէ մեկի կողմից կասկածի չպիտի լինի։ Դա պիտի լինի հարյուր տոկոսով մաքուր, ազատ, արդար։ Եւ այդ ու հաջորդ բոլոր ընտրություններում հաղթող պիտի լինի մեկ ուժ՝ ՀՀ ժողովուրդը»,- նշել  Փաշինյանը։ Նա արձանագրել է, որ կարեւորագույն շեշտադրումը խնդրի խաղաղ հանգուցալուծումն է. «Որեւէ ուժային լուծում չի կարող լինել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ