News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուժեղ ձեռքսեղմամբ առանձնացող մարդիկ մտավոր լավ ունակություններ ունեն, փոխանցում է iz.ru-ն: 

Մասնագետներն ամբողջ Մեծ Բրիտանիայում 475,397 մարդու են թեստավորել եւ հայտնաբերել, որ մարդիկ, ում ձեռքսեղմումն ուժեղ է, նույնքան լավ են հաղթահարում մտքի եւ հիշողության ճկունության թեստերը:

Գիտնականները պարզել են, որ ուժեղ ձեռքսեղմում ունեցող մարդիկ առանձնացել են տեսողական լավ հիշողությամբ, ռեակցիայի, դատողությունների, թվերը մտապահելու արագությամբ եւ կանխատեսման հատկություններով:

Այսպիսով, ուժեղ ձեռքսեղմումը կարող է բոսերի համար ազդանշան լինել հարցազրույցի ժամանակ, ովքեր որոնում են թիմի համար ամենախելացի աշխատակիցների:

Վերջին հետազոտության ժամանակ հաշվի են առել տարիքի, սեռի, քաշի եւ կրթության տարբերությունները, իսկ հիմա գիտնականների խումբը մտադիր է պարզել՝ կարելի է արդյոք ամուր ձեռքսեղմման մարզմամբ բարձրացնել ինտելեկտի մակարդակը:

«Մենք որոշակի փոխկապվածություն ենք նկատել մկանային ուժի եւ ուղեղի առողջության միջեւ: Հիմա պետք է ստուգել՝ արդյոք իսկապե՞ս կարող ենք բարելավել ուղեղի հնարավորությունները՝ կատարելով այն, ինչը մկաններն ամրացնում է՝ վարժություններ, ֆիզկուլտուրա»,- ասել է հետազոտության հեղինակ Ջոզեֆ Ֆերտը:

Եթե ամուր ձեռքսեղմամբ օժտված չեք, գիտնականները քայլերի հրահանգներ են ներկայացրել, որը կբերի կատարյալ ձեռքսեղման:

Մանչեսթերի համալսարանի հոգեբանական բաժանմունքի ղեկավար Ջեֆրի Բիթը բանաձեւ է ստեղծել, որում հաշվի են առնվել 12 առանցքային քայլեր, որոնք անհրաժեշտ են ձեռքսեղմման միջոցով վստահություն եւ հարգանք փոխանցելու համար:

Կախարդական քայլերի թվում են պարզագույն հրահանգներ՝ օգտագործեք աջ ձեռքը, ձեռքի ամբողջական ընդգրկում եւ ամուր սեղմում (սակայն ոչ շատ ուժեղ), սառը եւ չոր ափ, մոտ երեք թափահարում՝ ուժի միջին մակարդակով, ձեռքը սեղմել ոչ ավելի, քան 2-3 վայրկյան:

Գիտնականի խոսքով՝ ձեռքսեղմումը պետք է կատարվի նաեւ մշտական տեսողական շփմամբ եւ բարեհամբույր բնական ժպիտով՝ զրուցակցին ուղղված համապատասխան բանավոր խոսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ