News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսից սկսած լարվածությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նաեւ գիշերվա ընթացքում:

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն այսօր՝ ապրիլի 22-ին, այցելել է բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների վերաբերյալ ցուցումներ ու հանձնարարականներ:

Նա նշել է, որ իրավիճակը թեեւ լարված է, բայց գտնվում է Արցախի բանակի վերահսկողության ներքո:

«Որոշակի փոփոխություններ եմ նկատել զորքերի տեղաշարժման: Եթե նախկինում այդքան էլ տեղաշարժեր չկար, հիմանականում պայմանավորված էր մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների ապահովման հարցերով, հիմա այլ բնույթի շարժեր էլ կան: Ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների, հատկապես տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների, անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել բոլոր մեր նկարահանումները, ընդ որում բոլոր ուղղություններով»,-ասել է Լեւոն Մկրտչյանը:

Նա կարծիք է հայտնել, որ այս ակտիվությունը պայմանավորված է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ