News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսական տուրօպերատորները հաղորդում են, որ Երեւանում բողոքի ցույցերի անցկացման ժամանակ ոչ մի տուրի չեղարկում չի եղել։ Հիմնական խմբակային այցերը կիրականացվեն մայիսյան տոների ժամանակ, ուստի զբոսաշրջիկները չեն շտապում չեղարկել ուղեւորությունն այն հույսով, որ իրավիճակը մինչ այդ կկարգավորվի։ Տուրօպերատորները տուրերի ժամանակից շուտ չեղարկման դիմումներ չեն ստացել, հաղորդում է «Վեստնիկա ԱՏՈՐ»–ը։ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները շարունակում են իրենց հանգիստը։ «Մեր ծրագրերն այնպես են կառուցվում, որ հնարավորություն լինի բացառել ցույցերի անցկացման վայրեր այցելելը»,–նշում է «Դելֆին» տուրօպերատորի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոմաշկինը։

 «Մուզենիդիս Թրեվլ» տուրօպերատորի ղեկավար Ալեքսանդր Ցանդեկիդիսը պատմում է, որ ընկերության տուրիստական խմբերի երթուղիները փոփոխվել են՝ զբոսաշրջիկները չեն այցելում Երեւանի կենտրոնական հրապարակներ։  

«Հայաստանում մեր ներկայացուցչության տվյալներով՝ իրավիճակը Երեւանում չի խանգարում Հայաստան տուրիստական ուղեւորություններին։ Բոլոր ցույցերը տեղայնացված են կենտրոնում՝ կառավարության շենքի դիմաց։ Միաժամանակ, մոտակայքում գտնվող բոլոր կոմերցիոն հաստատությունները շարունակում են իրենց աշխատանքը սովորական ռեժիմով»,–հայտնել է «Վեստնիկա ԱՏՈՐ»–ի զրուցակիցը։

Նշենք, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեծամասնությունը շարժվում է երկրով։ Տուրերի ծրագրերը չեն սահմանափակվում Երեւանով՝ զբոսաշրջիկները քաղաքում անցկացնում են 2-3 օրվանից ոչ ավելին։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա արդյունքներով Հայաստան է ժամանել 410 հազար ռուսաստանցի, որը 26.1 տոկոսով ավելին է, քան 2016 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ