News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք` նախօրեին, մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքեցին զորամասը` միանալով ցուցարարներին։ Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ում քննարկումների ժամանակ կրկին բախվել են նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները։

Նախարարը հայտարարել է, թե պետք է խիստ մոտեցում ցուցաբերել կատարվածին, հայտարարել զինվորներին պատասխանատվության ենթարկելու մասին։ Սակայն ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները հորդորել են նախարարին, որ զորամասը լքած զինվորականների մասով զերծ մնա որեւէ գնահատական տալուց, առավել եւս պատասխանատվության մասին չխոսել:

Վիգեն Սարգսյանը սակայն իր ուզածն է արել՝ խիստ հայտարարություն տարածելով։ Բայց երբ ժամեր անց իրավիճակը փոխվել է, եւ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ՊՆ-ում, մեղմ ասած, իրավիճակից ելնելով` մոռացել են զորամասը լքած եւ ժողովրդին միացած զինվորականներին պատասխանատվության ենթարկելու մասին: Եւ անգամ դեռ ծառայողական քննություն կամ քրեական գործ չի հարուցվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ