News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իտալիայի պատվավոր նախագահ, ցմահ սենատոր Ջորջո Նապոլիտանոն սրտի վիրահատության է ենթարկվել: Մայրաքաղաքային «Սան Կամիլլո» հիվանդանոցում իրականացված միջամտությունը հաջող է ավարտվել, հայտնում է ANSA գործակալությունը:

«Վիրահատությունը շատ լավ է անցել, սրտի աշխատանքը վերականգնվել է, եւ հիվանդը կայուն վիճակում է: Մենք գոհ ենք եւ անչափ լավատեսորեն ենք տրամադրված»,- հայտարարել է կարդիովիրաբույժ Ֆրանչեսկո Մուզումեչին, որը միջամտությունը կատարել է:

Նա չի հստակեցրել ճշգրիտ ախտորոշումը, որի հետ կապված վիրաբուժական միջամտության կարիք է առաջացել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 92-ամյա քաղաքական գործիչը հիվանդանոց է տեղափոխվել շտապ վիրահատություն կատարելու համար:

Նապոլիտանոն Իտալիայի Կոմունիստական կուսակցության ղեկավարներից մեկն է: 1996-1998 թվականներին Ռոմանո Փրոդիի կառավարությունում նա զբաղեցել է ներքին գործերի նախարարի պաշտոնը: 2006 թվականին ականավոր քաղաքական գործիչը նախագահ է ընտրվել:

Նա դարձել է Իտալիայի առաջին ղեկավարը, որը 2013 թվականին խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել է երկրորդ ժամկետում, որոնց հետեւանքով երկրում քաղաքական բարդ իրավիճակ էր ստեղծվել: Նապոլիտանոն վաղաժամկետ հրաժարական է տվել 2015 թվականին՝ վկայակոչելով տարիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ