News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թաիլանդի պատմական Այութթհայա պարկի ղեկավարությունը փոստով ստացել է XVII դարի աղյուսը, որն ավելի վաղ գողացել էին հնագույն բուդդայական տաճարներից մեկից։ Աղյուսի հետ եղել է նաեւ արտեֆակտը գողացած մարդու մեղայական նամակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աղյուսը փոստային ծանրոցի տեսքով է ստացվել, որի հետ բացի նամակից եղել են նաեւ բուդդայական արարողակարգի համար նախատեսված մոմեր եւ անուշահոտ փայտիկներ։

Նամակի մեջ գողը նշում է, որ աղյուսը գողանալուց հետո ինքը իրեն վատ է զգացել եւ հիվանդացել է առանց որեւէ պատճառի։

Երկրի հնագույն մայրաքաղաքում հնագիտական պեղումները եւ վերականգնման աշխատանքները սկսվել են 20-րդ դարում, սակայն Վատ Չայավաթհանարամ տաճարը, որը լավ վիճակում պահպանվել է մինչ մեր օրեր, ռեստավրացիայի չի ենթարկվել, ուստի աղյուսը մոտ 400 տարվա հնության է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ