News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ում ինքնազգացողությունը վատացել էր Սանկտ Պետերբուրգում համերգի փորձի ժամանակ, վաղը կլքի հիվանդանոցը։ Նրան կտեղափոխեն Փարիզ հետագա բուժման համար։ Այս մասին հայտնել են ֆրանսիահայ երգչի համերգի կազմակերպիչները։

Նրանց խոսքով՝ վաղը առավոտյան նա կմեկնի Փարիզ։

Կազմակերպիչները հայտնել են, որ երգչին ախտորոշում չի տրվել։

Համերգը պետք է տեղի ունենար «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում։ Ազնավուրը եկել է համերգասրահ, բայց մոտ ժամը 18։00-ին ստիպված է եղել հեռանալ վատ ինքնազգացողության պատճառով։

Շառլ Ազնավուրին տեղափոխել են հիվանդանոց

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ