News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան Յուրի Պոպովը այսօր մահացել է:

«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 23-ին համարները փակած ավտոյով անասունը խփել, փախել էր։

Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան փողոց ու պայքարեցին, որ հիմա խուժաններով ինքնահաստատվեք», - իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. ժամը 00:05-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, 27-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GX 352 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին:

Վթարի հետեւանքով վարորդ Դավիթ Ա.-ն, 45-ամյա Գեւորգ Պոպովը, 1-ամյա Յուրի Պոպովը, 32-ամյա Տաթեւիկ Սեկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ավելի ուշ ոստիկանությունը պարզվել է, որ «Մերսեդեսին» հետեւից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով էլ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը եւ դուրս եկել երթեւեկելի գոտուց։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Գեւորգ Պոպովը ԵՊՀ-ի դասախոս է:

Խոշոր վթար Երեւանում. «Մերսեդեսը» բախվել է պատին. 4 վիրավորներից մեկը մեկ տարեկան երեխա է (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ