News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» նախաձեռնության երթի մասնակիցները՝ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս պահին հասել են Երեւանի Կենտրոնի Աբովյան փողոց։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ցուցարարները ուշադիր հետեւում են մեքենաներին, որպեսզի նրանք փակ համարանիշներով չվարեն։ Նաեւ կոչ են անում անհապաղ կանխել անօրինականությունները։

Նշենք, որ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, թե մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ Երեւանում կան առանց համարանիշների կամ համարանիշները փակած մեծ թվով ավտոմեքենաներ, որոնք անկանոն ձեւով վարում են եւ վտանգում մարդկանց:

«Կոչ եմ անում առժամանակ դադարեցնել Երեւանում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել Երեւանում երթեւեկության վերականգնմամբ: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն եւ փորձեն այս ամենը վերածել անվերահսկելի գործողության: Մենք պետք է առաջին հերթին զբաղվենք դրանով, որ նման երեւույթներ չլինեն: Իրավիճակը պետք է լինի վերահսկելի: Խոսքը միայն Երեւանի մասին է»,-ասել էր Փաշինյանը:

Նա իր աջակիցներին կոչ էր արել ինքնակազմակերպվել եւ թույլ չտալ ու նման մեքենաները երթեւեկեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ