News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Երեւանում:

Նա նշեց, որ մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ Երեւանում կան առանց համարանիշների կամ համարանիշները փակած մեծ թվով ավտոմեքենաներ, որոնք անկանոն ձեւով վարում են եւ վտանգում մարդկանց:

«Կոչ եմ անում առժամանակ դադարեցնել Երեւանում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել Երեւանում երթեւեկության վերականգնմամբ: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն եւ փորձեն այս ամենը վերածել անվերահսկելի գործողության: Մենք պետք է առաջին հերթին զբաղվենք դրանով, որ նման երեւույթներ չլինեն: Իրավիճակը պետք է լինի վերահսկելի: Խոսքը միայն Երեւանի մասին է»,-ասաց Փաշինյանը:

Նա իր աջակիցներին կոչ արեց ինքնակազմակերպվել եւ թույլ չտալ ու նման մեքենաները երթեւեկեն. «Մենք է այդ մարդկանց պետք է ասենք՝ համարդ բացի, կամ համարդ դիր: Դա նույնն է, որ մենք ասում ենք, որ դիմակներով չպետք է մարդիկ մասնակցեն մեր հավաքներին: Այս հատվածներում ճռիկներ անողները դա անում են մեր շարժումը վարկաբեկելու համար: Ոչ մի առանց համարանիշի մեքենա չպետք է լինի փողոցում: Փողոցնեը փակելու ակցիան փոխարինում ենք առանց համարանիշների կամ փակած համարանիշներով մեքենաների խնդիրը լուծելու ակցիայով»:

Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց բողոքի գործողությունները սկսեելու են ժամը 12-ից։ «Վաղը առավոտից նոր թափով եւ ծավալներով շարունակվում են գործադուլները, դասադուլները։ Եւս մի քայլ ենք անում եւ ավարտին ենք հասցնում այս պատմությունը: Ես ինքս գործողությունները կսկսեմ ժամը 12:00-ից, անելու են ճանապարհների, կամուրջների շրջափակում։ 80 բեռնատար է հավաքվել Երեւան-Սեւան մայրուղու վրա, եւ կոչ եմ անում մտնել Երեւան եւ շրջափակել բոլոր փողոցները, որ հնարավոր է շրջափակել։ Ինքս կսկսեմ Լամբադա կամրջի սկզբնամասից»,-ասել էր նա:

Նա նաեւ կոչ է արել բոլոր վարորդներին՝ վաղը առավոտյան, ժամը 12:05-ից բոլոր մեքենաները ամբողջ հանրապետության տարածքում քսան րոպեով ուղղակի կանգնել եւ դադարեցնել երթեւեկությունը, իսկ ժամը 19-ին հավաքվել հանրահավաքի Հանրապետության հրապարակում։

Անցած գիշեր ՃՈ-ն Երեւանում հայտնաբերել է առանց պետհամարանիշի 18 մեքենա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ