Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Вести» լրատվական հաղորդման եթերում հայտնել է լրագրող Պավել Զարուբինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարի օրակարգում նախատեսված են նաև տարածաշրջանային այց, խորհրդակցություն կառավարության անդամների հետ և հանդիպում «Տարվա կամավոր» մրցույթի հաղթողների հետ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ նախատեսում է Ռուսաստան այցելել դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։