News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Սարալանջի փողոցում ապրիլի լույս 24-ի գիշերը ողբերգական ավտովթարի պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը, նրա ուղեւորները, որոնք ամուսիններ են, եւ նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Այսօր՝ ապրիլի 26-ին, 1-ամյա Յուրին հիվանդանոցում մահացել է։

Պատահարի հանգամանքները նախապես պարզվել են ճանապարհային ոստիկանությունում։ Պարզվել է, որ «Մերսեդեսին» հետեւից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով էլ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը եւ դուրս եկել երթեւեկելի գոտուց։ «Օպելի» վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է։ Դեպքից ժամեր անց «Օպելի» վարորդը՝ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, մեքենայով հանդերձ ներկայացել է ճանապարհային ոստիկանություն։

Նախապատրաստված նյութերը ճանապարհային ոստիկանությունից փոխանցվել են Երեւան քաղաքի քննչական վարչություն։

Կատարվածի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։

Փակ համարներով մեքենայի կողմից վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ