News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փողերի լվացման դեմ պայքարում մի քանի արեւմտյան երկրների, ներառյալ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «երկդիմի» է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն: 

«Մի քանի երկրներ, ներառյալ Մեծ Բրիտանիան փողերի լվացման դեմ պայքարի կապակցությամբ երդիմի դիրք են գրավում: Համանման հայտարարությունները խորամանկաբար են արվում»,- նշել է Պեսկովը Լոնդոնի սպառնալիքի վերաբերյալ ռուսաստանցիների անունները բացահայտելու մասին, որոնք դրամական միջոցները թաքցնում են բրիտանական օֆշորներում:

«Հարկավոր է նման յուրաքանչյուր դեպքը տեսնել»,- նշել է նա: «Այդպիսի վայրերում միջոցների տեղադրումն անօրինական չի համարվում, սակայն եթե դրանք ապօրինի ճանապարհով են ստացված, դա միանգամայն այլ հարց է: Մենք նման փողերի դեմ անհաշտ պայքար ենք մղում»,- հավաստիացրել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան կբացահայտի օֆշորներում ակտիվները պահող ռուսաստանցիների անունները:

Օրինագծի ընդունումը թույլ կտա իմանալ, թե ովքեր են Բրիտանական անդրծովյա տարածքներում ռուսաստանցիների շարքում թաքցրած ակտիվների տերերը:

Հիմա Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության ներքո գտնվող, բայց երկրի մասը չհամարվող անդրծովյա տարածքներն ազատվում են Միացյալ Թագավորության տարածքում գործող պահանջից ակտիվների տերերի անունները բացահայտելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ