News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ինքն է հիշեցրել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին հարավկորեական Յոնփհյոնդո կղզու վրա տեղի ունեցած միջադեպի մասին, երբ 2010 թվականին այն գնդակոծվել էր Հյուսիսից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Կորեայի Հանրապետության վարչակազմի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Լավ կլիներ, եթե Հյուսիսի եւ Հարավի միջեւ այս արժեքավոր առիթով վերքերը բժշկվեին»,–ասել է Կիմ Չեն Ընը։

Հիշեցնենք, որ 2010 թվականին Յոնփհյոնդո կղզին, որը տեղակայված է Դեղին ծովի հյուսիսկորեական Կալդո կղզուց ընդամենը 4.5 կիլոմետր հեռավորության վրա, գնդակոծվել էր Հյուսիսային Կորեայի բանակի կողմից։  Սա տեղի էր ունեցել Հարավային Կորեայի զորավարժությունների ժամանակ։ Գնդակոծման հետեւանքով զոհվել էին երկու հարավկորեացի զինվորներ, 17-ն էլ վիրավորվել էին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ