News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք այս պահից կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին մայիսի 1-ին, առավոտյան ժամը 8-ին լինել Երեւանում, հեղեղել Երեւանի փողոցներն ու հրապարակները, այդ թվում ԱԺ-ի հարակից փողոցները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի՝ շարժմանը միանալու հարցին, Փաշինյանն ասաց, որ հույս ունի, որ այդ երկու ուժերը մինչեւ մայիսի 1-ը կկողմոնորշվեն, թե ինչպես են քվեարկելու:

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր չէր եկել իր հրավիրած հանդիպմանը, Փաշինյանն ասաց. «Դա նշանակում է, որ ՀՀԿ-ում լիակատար խառնաշփոթ վիճակ է, որովհետեւ երեկ նրանք հայտարարում էին, որ պատրաստ են բանակցությունների առանց որեւէ նախապայմանների, բայց ինչպես տեսնում եք Կարեն Կարապետյանի տեղը հիմա զբաղեցնում է իմ ուսապարկը»

«Մեր դիրքորոշումը հայտնի է, մենք կարծում ենք, որ ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի նաեւ դե յուրե: Այսինքն հարցն այն է՝ արդյոք ՀՀԿ-ն ուզո՞ւմ է լուծել ճգնաժամը: Եթե վարչապետ ընտրվի ՀՀԿ-ական, ապա ճգնաժամը լուծում չի ստանա: Մենք կշարունակենք մեր խաղաղ գործողությունները եւ կփորձենք բացատրել ՀՀԿ-ականներին, նաեւ Կարեն Կարապետյանին, ինչպես բացատրեցինք Սերժ Սարգսյանին, որ չեն հասկանում Հայաստանում ստեղված քաղաքական իրավիճակը: Ես կարծում եմ Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին, իսկ եթե վստահ չէ իր բանակցային ուժերին, ինչպե՞ս է նա պատրաստվում բանակցել Ղարաբաղի հարցում»:

Դիտարկմանը, որ վարչապետ ընտրվելու համար իրեն կարող է չբավարարել մանդատները, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կարծում եմ, մենք ունենք գլխավոր մանդատը՝ Հայաստանի եւ սփյուռքի հայ ժողովրդի մանդատը: Հազարավոր մարդիկ Ռուսաստանից, Եվրոպայից, Ամերիկայից գալիս են ու մասնակցում հանրահավաքներին: Նրանք ուզում են այնպիսի փոփոխություններ, որ հնարավորություն ունենան վերադառնալ, ապրել բիզնես անել Հայաստանում: Սա գլխավոր մանդատն է, ԱԺ-ն պետք է հաշվի առնի ժողովրդի կամքը»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ