News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Քաղաքապետարանի ավագանու նիստում այսօր` ապրիլի 27-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդհատեց  ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ելույթը, եւ խնդրեց այնպես կազմել ելույթը, որ ժամանակի մեջ տեղավորվեն:

«Քանի որ այսօր մեր հանրապետությունում տիրող իրավիճակն ամբողջությամբ քաղաքական է, ապա ես խնդրում եմ իմ ելույթների ժամանակն ավելացնել», - նշեց Սոնա Աղեկյանը:

Տարոն Մարգարյանն էլ հեգնանքով պատասխանեց. «Եթե  այլ հարթակներում ձեզ տեղ չեն տալիս ելույթ ունենալու, խնդրեմ, օգտվեք ձեր լիազորությունից»:

Քաղաքապետի պատասխանին ՀՀԿ խմբակցության անդամները, բուռն ծափողջույններով արձագանքեցին:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել ելույթ ունենալ: Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էլ հայտարարել է, որ նախաձեռնության անդամները վերապահում ունեին Փոստանջյանի խոսքի հետ կապված, մի պատճառով, որ այս շարժումն սկսելուց առաջ, Զարուհի Փոստանջյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է:

Տպել
Ամենաշատ